Տարածաշրջանային

Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանն արգելել է 20 միլիոն դոլարի ԱԹՍ-ների մատակարարումն Ադրբեջանին

3 րոպեի ընթերցում

Իսրայելի ՊՆ-ն Aeronautics ընկերությանն արգելել է 20 միլիոն դոլարի ԱԹՍ-ների մատակարարումն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության նախարարությունը Aeronautics ընկերությանը ժամանակավոր արգելք է դրել ընկերության համար կարևոր հաճախորդներից մեկին 20 միլիոն դոլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքերի մատակարարման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իսրայելական Bizportal-ը` հղում կատարելով ընկերության բորսային կոմյունիկեում ընկերության տվյալներին:

Նշվում է, որ մատակարարումը պետք է իրականացվի 2017-2018թթ, իսկ 2016թ. այդ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20 տոկոսը, իսկ 2015թ.` 18 տոկոսը: Ընկերությունը չի հրապարակել, թե որ հաճախորդի մատակարարումն է արգելվել, սակայն նշվում է, որ խոսքը մի երկրի մասին է, որը Moody's-ի տվյալներով ունի Ba կրեդիտային վարկանիշ և որի հետ Իսրայելը սերտ տնտեսական կապեր ունի: Նշված է նաև, որ այդ երկրում առկա է Aeronautics-ի անօդաչուների պահեստամասերի գործարան:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Aeronautics-ի հաճախորդներից միայն Սերբիան և Ադրբեջանը ունեն Ba վարկանիշ, իսկ այդ երկրներից միայն Ադրբեջանում ընկերության գործարան կա:

Իսրայելական NEWSru.co.il կայքի խմբագրությունը մեկնաբանության համար դիմել է Իսրայելի պաշտպանության նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Մի քանի շաբաթ առաջ իսրայելական «Մաարիվ» թերթը գրել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը ստուգում է տեղեկատվությունը, թե իսրայելական Aeronautics Defense Systems օպերատորները հրաժարվել են Ադրբեջանին մատակարարվող նոր անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրել հայկական դիրքերի վրա: Հրապարկման հեղինակը պնդում էր, որ համապատասխան բողոք է ներկայացվել Իսրայելի պաշտպանության նախարարություն: Aeronautics Defense Systems ընկերությունը հերքել էր բոլոր մեղադրանքները: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անօդաչու թռչող սարքերի նոր մատակարարման պայմանները քննարկելու համար ընկերության պատվիրակությունը ժամանել է Բաքու: Հրապարակման մեջ նշվում էր, որ ադրբեջանցի զինվորականները ցանկացել են, որպեսզի անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրվեն իրական մարտական գործողությունների ժամանակ հայկական բանակի դեմ, սակայն մերժվել են:

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու պաշտպանությանը․ Ֆրենկ Փալոն

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջան

Սարգիս Գալստյանը ստացել է «Սարխան» ծածկանունը և լրտեսություն կատարել Ադրբեջանի համար. ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

Քաղաքականություն

Ադրբեջանը հայտարարել է BRICS-ին միանալու ցանկության մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում