Տարածաշրջանային

Մերկելը հորդորել է Թուրքիային ազատել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Մերկելը հորդորել է Թուրքիային ազատել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ հորդորել է Թուրքիայի իշխանություններին ազատ արձակել այդ երկրում կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման պատճառով ցավոք անհրաժեշտ է դարձել վերակառուցել երկկողմ հարաբերությունները: Այդ ամենը կանդրադառնա նաև Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններին: Իհարկե, այս ամենը ինձ վշտացնում է, սակայն դա անհրաժեշտ քայլ է»,- ասել է Մերկելը: Կանցլերն ընդգծել է, որ իրենք ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն պետք է նայել իրականության աչքերին:

Նա հիշեցրել է, որ Թուրքիան դեռևս չի կատարել ԵՄ առջև ունեցած պարտավորությունները, իսկ փախստականների համար այդ երկրին ուղղված երեք միլիարդ դոլարի մեծ մասը ներդրվել է այնպիսի նախագծերում, որոնք կյանքի չենք կոչվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում