Միջազգային

Խասավյուրտում հատուկ գործողության ժամանակ երկու ռուս իրավապահ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Խասավյուրտում հատուկ գործողության ժամանակ երկու ռուս իրավապահ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Խասավյուրտ քաղաքի ծայրամասում իրավապահները կրակահերթեր են փոխանակել հանցագործների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:

Կրակահերթերի արդյունքում սպանվել է մեկ և վիրավորվել ևս մեկ իրավապահ:

Խասավյուրտի բանդայից երկու հանցագործներ չեզոքացվել են: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վիրավոր իրավապահը մահացել է:

Դեպքի առնչությամբ քննություն է ընթանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում