79 տարեկան հասակում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի Միրեյ Դարկը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի լույս 28-ի գիշերը կյանքի 80-րդ տարում վախճանվել Է ֆրանսիացի դերասանուհի եւ մոդել Միրեյ Դարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Parisien թերթը:
Դարկի մասնակցությամբ ֆիլմերի թիվը հասնում են մի քանի տասնյակի, շատերը նրան հիշում են «Բարձրահասակ շիկահերը սեւ կոշիկով» ֆիլմից, որտեղ նա կատարում Է կնոջ գլխավոր դերը:
15 տարվա ընթացքում Դարկը եղել Է ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ Ալեն Դելոնի կյանքի ընկերը, սակայն նրանց հարաբերություններն այդպես Էլ պաշտոնապես չեն գրանցվել:
Վերջին տարիներին դերասանուհին տառապում Էր առողջության հետ կապված լուրջ խնդիրներից, մասնավորապես, տարել Էր ուղեղի երեք արյունազեղում եւ սրտի երկու վիրահատություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский