Մշակույթ

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվում է Շառլ Ազնավուրի աստղը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի Փառքի ծառուղում օգոստոսի 24-ին բացվում է աշխարհահռչակ երգահան, շանսոնների կատարող Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Հոլիվուդի առևտրի պալատը տեղեկացրել է, որ լեգենդար շանսոնյեի աստղը 2618-րդն է լինելու Փառքի ծառուղում: Նրան նվիրված աստղը բացվում է «Կենդանի կատարում» անվանակարգում:

«Ես և ֆրանսիացի եմ, և հայ: Դրանք տարանջատելը հնարավոր չէ, ինչպես կաթով սուրճի մեջ չես կարող բաժանել կաթը սուրճից: Իմ հայկական անունը Շառլ Ազնավուրյան է, իսկ ֆրանսիական անունը՝ Շառլ Ազնավուր: Ֆանտաստիկ է ունենալ հնարավորություն երկու մշակույթները ծառայեցնելու մեկ նպատակի: Ֆրանսերենն իմ աշխատանքային լեզուն է, իսկ հայերենն իմ ընտանեկան լեզուն է: Այս աստղը ստանալուց հետո ես նաև մի փոքր կալիֆորնիացի եմ»,-ասաց Ազնավուրը՝ կատակելով, որ միշտ հրաժարվում է ելույթ ունենալուց, քանի որ իր անգլերենն այնքան էլ լավ չէ:

Շառլ Ազնավուրը միջազգային ասպարեզում ռեկորդային 180 մլն ձայնասկավառակ է վաճառել: 70 տարվա կարիերայի ընթացքում նա 1400 երգ է ձայնագրել, որոնցից 1300-ի հեղինակը ևս ինքն է: Շանսոնյեն 390 ալբոմ է թողարկել բազմաթիվ լեզուներով՝ ֆրանսերեն, հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում