Մարտին Սկորսեզեն հանդես կգա որպես Ջոքերի մասին ֆիլմի պրոդյուսեր
2 րոպեի ընթերցում

Ռեժիսոր Է նշանակված Թոդ Ֆիլիպսը, որը նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տղաների նախահարսանեկան խնջույք Վեգասում», «Սրիկաների դպրոցը» եւ «Հրացանափողերով տղաները»: Սփին-օֆֆ-ը կպատմի Ջոքերի երիտասարդրության մասին: Դերասանի անունը, որը կխաղա գլխավոր գործող անձի դերը, չեն հայտնում: Ջոքերը չարագույժ ծաղրածու Է DC Comics-ի տիզերքից: Բեթմենի մասին կինոնկարներում անտագոնիստի դերը կատարել են դերասաններ Սեսար Ռոմերոն, Ջեք Նիկոլսոնը եւ Հիթ Լեջերը: Ջոքերը նաեւ հայտնվել Է «Ինքնասպանների ջոկատը» կինոժապավենում. այնտեղ նրա դերը խաղացել Է Ջարեդ Լետոն: Ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո դերասանը հայտարարել Է, թե հարկավոր Է անտագոնիստին առաձին կինոնկար նվիրել: Նույն նախաձեռնությամբ հանդես Է եկել «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի ռեժիսոր Դեւիդ Էյերը:
Մարտին Սկորսեզեն նկարահանել Է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ուրացողները», «Հիանալի տղաները», «Տաքսիստը» եւ «Անիծյալների կղզին»: