Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է. Շարմազանովն  ընդունել է Արգենտինայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն օգոստոսի 23-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ վեցերորդ գումարման Ազգային ժողովում արդեն ձեւավորվել են բարեկամական խմբերը, եւ ինքը շարունակելու է գլխավորել Արգենտինայի հետ բարեկամական խումբը, որը պատկառելի կազմ ունի:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել դեսպանի շահագրգիռ գործունեությունը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: ՀՀ ԱԺ փոխնախագահը, կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը, ընդգծել է միջազգային կառույցներում բարեկամ երկրների համագործակցության նշանակությունը:

Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ նախորդ դարասկզբին ապաստան տալով հայերին՝ Արգենտինան դարձել է նրանց երկրորդ հայրենիքը եւ հետագայում վճռական քայլեր ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը թեւակոխում է նոր փուլ՝ թուրքական ժխտողականության դեմ պայքարի փուլը:

Բարձր գնահատելով Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը խաղաղություն արտահանող երկիր է եւ մերժում է ռազմական ցանկացած լուծում:

Էդուարդ Շարմազանովը, կարեւորելով փոխայցելությունների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, իր արգենտինացի գործընկերներին հրավիրել է Հայաստան:

Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ կարեւորել խորհրդարանական համագործակցության դերը բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը նշել է, որ պետք է օգտագործել խորհրդարանական բոլոր ձեւաչափերը՝ հարաբերությունների համակողմանի զարգացման համար: Դեսպանի խոսքով՝ հայկական համայնքի ներկայությունն Արգենտինայում իր ազդեցությունն է ունեցել երկու երկրների բարեկամության կայացման եւ կապերի խորացման գործում:

Հանդիպման ավարտին Գոնզալո Ուրրիոլաբեիտիան նշել է, որ այս տարի լրանում է Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, եւ դեսպանատունը կազմակերպելու է մի շարք միջոցառումներ, որոնց մասնակցելու հրավիրել է ՀՀ ԱԺ փոխնախագահին:

Հայերեն العربية English

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը

Ռուբինյանն ու Մարագոսը կարևորել են ՀՀ-ԵՄ համագործակցության դերը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հարցում

Լեհաստանի նախագահը կրկին Գերմանիայից փոխհատուցում է պահանջել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանվող զանգվածներ, բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր

Սեպտեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Բիշքեկում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը