Պաշտոնական

Նրա գրականությունը երբեւէ ժամանակ չճանաչեց. Արա Բաբլոյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

 Նրա գրականությունը երբեւէ ժամանակ չճանաչեց. Արա Բաբլոյանը ցավակցել է Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Խոր ցավով տեղեկացա մեծանուն գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի մահվան մասին, ում ստեղծագործությունը մեր գրական-մշակութային գանձարանի անբաժանելի մասն է:

Նա ստեղծեց գրականություն, որը երբեւէ ժամանակ չճանաչեց:

Նա ստեղծեց հրապարակախոսություն, որն իր թեմատիկայով արդիական էր ցանկացած ժամանակի մեջ:Նրա թարգմանությամբ գրականությունը հաղթահարեց բոլոր սահմանները:

Նա կամուրջ էր արվեստի եւ հասարակության, քաղաքացու, մտավորականի եւ մշակույթի միջեւ: Պերճ Զեյթունցյանն այլեւս մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա գրականությունը եւ բարի հիշողությունը տաղանդավոր գրողի, իսկական հայրենասերի ու քաղաքացու մասին:

Ցավակցում եմ Պերճ Զեյթունցյանի ընտանիքին, հարազատներին, նրա գրչի երկրպագուներին եւ կիսում նրանց վիշտը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում