Ռումինիայի սահմանապահները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի
1 րոպեի ընթերցում
![Ռումինիայի սահմանապահները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902506.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի սահմանային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են սիրիացի և իրաքցի 24 փախստականի, ովքեր փորձել են անօրինական կերպով անցնել սահմանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ոստիկանությունը հաղորդում է, որ նրանք փորձել են հատել Շենգենյան գոտու տարածքը: Ոստիկանության աշխատակիցները փախստականներին կարողացել են կանգնեցնել Ռումինիայի արևմուտքում գտնվող Նադլակ քաղաքի մոտ՝ Հունգարիայի հետ սահմանի մոտակայքում: Ներգաղթյալներից 8-ը տղամարդ է, 3-ը՝ կին, 13-ը՝ 2-16 տարեկան երեխաներ: Ոստիկանությունը հարցի շուրջ հետաքննություն է սկսել: