Տարածաշրջանային

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

Հայազգի պատգամավոր Գարո Փայլանը կոշտ պատասխան է տվել Անկարայի քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանն իր Twwitter-ի միկրոբլոկում կոշտ պատասխան է ուղղել Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոկչեքին, ով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հարցում կարևոր դերակատարում ունեցած Կանաչների կուսակցության ազգությամբ թուրք խորհրդարանական Ջեմ Օզդեմիրին անվանել էր «հայ»՝ ցանկանալով վիրավորել նրան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Գարո Փայլանը, պատասխանելով Անկարայի քաղաքապետին, ասել է. «Օզդեմիրի անունը պատմության մեջ կմնա որպես Թուրքիայի հպարտություն, իսկ քոնը` որպես ամոթ»:

Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի կանաչների կուսակցությունից է, ով Բունդեսթագում նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քվեարկությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում