Սերժ Թանկյանը տոնում է 50-ամյակը. այսօր նաև նրա կնոջ ծննդյան օրն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկահայռոք երաժիշտև երգահան, աշխարհահռչակSystem of A Down ալտերնատիվմետալ-ռոք խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի ծննդյան օրն է. նա տոնում է 50-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ ճանաչված Թանկյանը ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Երգչի հայրը՝ Խաչատուր Թանկյանը, ևս երգիչ է եղել: Թանկյանների ընտանիքն ԱՄՆ է տեղափոխվել, երբ Սերժը 8 տարեկան էր։ Լոս Անջելեսում ընդունվել է հայկական դպրոցներից մեկը, հետագայում ուսումը շարունակել է մարքեթինգիբնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպել է Դարոն Մալաքյանին, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա, համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ, ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը: Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում նաև Թանկյանի կինը՝ Անժելա Մադաթյանը:Intsagram-ի էջում Թանկյանը համատեղ լուսանկար է տեղադրել եւ շնորհավորել կնոջը ծննդյան տոնի առթիվ:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի