Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ եղանակ են գտել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականները գտել են քաղցեղի վաղ ախտորոշման արդյունավետ մեթոդ: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science Translational Medicine հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում Է The Telegraph-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեթոդը ենթադրում Է արյան առք եւ թույլ Է տալիս ուռուցքի հետ կապված ԴՆԹ-ի ոչ մեծ բաժնով դիտարկել հաստ աղու չարորակ նորագոյացության, կաթնագեղձի, թոքի եւ ձվարանի քաղցկեղի զարգացման սկիզբը:
Ախտորոշումը հիմնած Է ԴՆԹ-ում մուտացիաների տեսակավորման վրա, որոնց պատճառներն ուռուցքաբնական գործոններն են:
Նոր տեխնոլոգիան գիտնականները փորձարկել են վաղ փուլի քաղցկեղով 138 հիվանդների վրա, որի ախտորոշումը այդ փուլում դժվարացած Է: Ուռուցքային հիվանդությունները նոր մեթոդով որոշվել են 86 հիվանդների մոտ: Նաեւ մասնագետներն ստուգել են 44 առողջ մարդկանց, որոնց մոտ քաղցկեղի թեստերի արդյունքները եղել են բացասական:
Հետագայում գիտնականները պլանավորում են թեստային համակարգի փորձարկումներ կատարել ավելի մեծ թվով հիվանդների վրա:
Կարդացեք հոդվածը` Русский