Մշակույթ

Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն

1 րոպեի ընթերցում

Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում oգոստոսի 19-ին՝ ժամը 20:00-ին, կրկին մշակութային միջոցառում է: Ժողովրդական ու աշուղական երգերի` «Սարերի հովին մեռնեմ», «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» և այլ կատարումներով` «Երևան» ժող. գործիքների նվագախմբի նվագակցությամբ հանդես կգա մենակատար Գառնիկ Գևորգյանը: Այցելուներին նաև հաճելի անակնկալ է սպասվում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, համերգի տոմսի արժեքը 2000 ՀՀ դրամ է (սահմանափակ քանակությամբ` 50 տեղ):

Համերգը կարող են դիտել նաև արգելոց-թանգարանի այցելուները. մուտքի տոմսի արժեքն անփոփոխ` 500 ՀՀ դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում