1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քասինի» տիեզերական զոնդը ձեռնամուխ Է եղել Սատուռնի ուսումնասիրման գծով իր առաքելության եզրափակիչ փուլի կատարմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տիեզերական սարքը կատարել Է այդ մոլորակին մոտենալու հինգ թռիչքներից առաջինը, բավականաչափ մոտ գտնվելով դրան, որպեսզի գիտնականներին թույլ տա բացառիկ տվյալներ ստանալ նրա քիմիական բաղադրության մասին:
Սեպտեմբերի 15-ին «Քասինին» պետք Է մտնի Սատուռնի մթնոլորտ եւ այրվի այնտեղ: Ներկայում սարքի հետագիծը ձգվում Է Սատուռնի օղակների եւ նրա մթնոլորտի վերին շերտերի միջեւ:
Գրինվիչի ժամանակով ժամը 04:22-ին «Քասինին» մոլորակին մոտեցել Է ռեկորդային չափով՝ 1600 կիլոմետր տարածության վրա: Հեռավորության այդ նվազումը թույլ Է տվել զոնդին՝ մթնոլորտի վերին շերտերի գազերի նմուշներ վերցնել:
Սատուռնը 75 տոկոսով բաղկացած Է ջրածնից, իսկ մնացած մասը կազմում են հելիումը եւ այլ տարրերի միկրոմասնիկներ, պարզաբանում Է Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից Նիկոլաս Ալտոբելլին: