Լեոնարդո դի Կապրիոն կմարմնավորի Լեոնարդո դա Վինչիին
2 րոպեի ընթերցում

Ֆիլմի նկարահանումների սկսվելու ամսաթիվը դեռ հայտնի չԷ: Էկրանավորման իրավունքի համար պայքարում Էին Paramount եւ Universal խոշորագույն կինոստուդիաները: Լեոնարդո դի Կապրիոն, դերասանի պաշտոնական կենսագրության համաձայն, իր անունն ստացել Է դա Վինչիի պատվին: Նրա մայրը, երբ երեխան առաջին անգամ խաղացել Է նրա արգանդում, կանգնած Է եղել Ուֆիցիի իտալական պատկերասրահում մեծ վարպետի աշխատանքի առջեւ:
Դերասանը կարիերայում իր միակ «Օսկար»-ը 2016 թվականին ստացել Է «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում «Փրկվածը» կինոնկարի համար: Նա նաեւ խաղացել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Տիտանիկ», «Լողափ», «Նյու Յորքի հրոսակախմբերը», «Բռնիր ինձ, եթե կարող ես», «Ավիատոր», «Նզովյալների կղզին», «Սկիզբ», «Մեծ Գեթսբին», «Գայլը՝ Ուոլ Սթրիթից» ժապավենները:
Տարբեր ժամանակներում նա հանդիպել Է թոփ-մոդելներ Հելենա Քրիսթենսենի, Ժեզել Բյունդհենի, Բար Ռաֆայելի, Թոնի Հառնի հետ:
Դի Կապրիոյի մտերիմներն են եղել նաեւ դերասանուհի Բլեյք Լայվլը եւ երգչուհի Ռիհաննան: Նա ամուսնացած չի եղել: