Սպորտ

Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել «Վեսթ Հեմ»-ին

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի երկու գոլային փոխանցումներն օգնեցին «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ջախջախել «Վեսթ Հեմ»-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով առավելության հասավ «Վեսթ Հեմ»-ի նկատմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իրեն լավագույնս դրսևորեց և դարձավ երկու գոլային փոխանցումների հեղինակ: Հենրիխի օգնությամբ նախ աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն՝ հաշիվը դարձնելով 2:0, այնուհետև Անտոնի Մարսիալը՝ 3:0: Իսկ մինչ այդ կրկին աչքի էր ընկել Լուկակուն: Հանդիպման հաշիվը 90-րդ րոպեին 4:0 դարձրեց Պոլ Պոգբան: Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 89 րոպե:

ԱՊԼ-ի 2-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հյուրընկալվելու է «Սուոնսի»-ին՝ օգոստոսի 19-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում