Գյումրիում երիտասարդների համար տոնական օր է նախապատրասվում
3 րոպեի ընթերցում

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տոնական միջոցառումների մեկնարկը կազդարարվի ոչ ֆորմալ՝ չկոնֆերանսով: Երիտասարդության վերաբերյալ ցանկացած բաց զեկույց ու քննարկում այս ընթացքում խրախուսվում է՝ չկա ո՛չ տարիքային, ՛ոչ թեմատիկ սահմանափակում: Ավելի ուշ Գյումրու թատերական հրապարակում շուրջ 100 երիտասարդի մասնակցությամբ տեղի կունենա պարային ֆլեշ մոբ, որը նկարահանվելու է: Կլինի նաև բացօթյա համերգ «Արմինե Քոչարյան և ընկերներ» բենդի մասնակցությամբ, որի ընթացքում լինելու է երգի և Շիրակի մարզում լավագույն ծրագրային գաղափարի դրամաշնորհային մրցույթների արդյունքերի ամփոփում և մրցանակաբաշխություն, իսկ երեկոյան 21:00-ին երիտասարդներն իրենց երազների թռչող լապտներները կարձակեն երկինք՝ ազդարարելով երիտասարդների միջազգային օրվան նվիրված միջոցառումների ավարտը:
1999 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվել է Երիտասարդների միջազգային օր և աշխարհում առաջին անգամ պաշտոնապես այն նշվում է 2000 թվականի օգոստոսի 12-ից:
Արմենուհի Մխոյան