Բաքուն վերածվում է իրական հասարակաց տան. ո՞վ է մեղավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական այլատյացությունը, որը մշտապես դրսևորվել է այդ երկրում բնակվող ազգային, կրոնական փոքրամասնությունների և հարևան երկրների նկատմամբ, սկսել է բավականին ընդգծված արտահայտվել նաև Ադրբեջան այցելող զբոսաշրջիկների նկատմամբ: Քսենոֆոբիական բնույթի գրառումները սաստկացել են մարմնավաճառության ծավալների ակներև աճի պայմաններում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական հանրության շրջանում քսենոֆոբիական դրսևորումներն այնքան մեծ ծավալների են հասել, որ դրան ստիպված է եղել անդրադառնալ և փորձել մեղմել պետական քարոզչամեքենայի մաս կազմող haqqin.az-ը, քանի որ Ադրբեջանը ներկայումս նավթի համաշխարհային գների և պահանջարկի անկման պայմաններում հայտնվել է տնտեսապես խիստ անկայուն վիճակում և, ավելին քան երբեք, կարիք ունի արտասահմանից այցելած զբոսաշրջիկներից ստացված եկամուտների: Բաքուն ունի ասիացի զբոսաշրջիկների համար վտանգավոր քաղաքի վերածվելու բոլոր հնարավորությունները։ Ադրբեջանական քարոզչության առաջամարտիկն անկարող է թաքցել այլատյացության բուռն դրսևորումները․«Ատելության քարոզչությունն անհետևանք չի անցնում և հասարակության մի մասի մոտ ասիացի զբոսաշրջիկների նկատմամբ հակակրանքի ազդեցությունն, իհարկե, աճում է»։

Ադրբեջանում զբոսաշրջության աճի հետ ավելի լայն տարածում է ստացել պոռնկությունը, ինչն իր ակնհայտ դրսևորումներով ավելի է գրգռել ադրբեջանական հասարակության այլատյաց վերաբերմունքը արտերկրից ժամանած հյուրերի նկատմամբ:

Ադրբեջանցի կանայք սկսել են առավել զանգվածային և բացահայտ սպասարկել արտերկրից ժամանած հյուրերին, ինչը սոցցանցերում բուռն քննարկման և քսենոֆոբիական դրսևորումների մեծ ալիք է բարձրացրել:

Ադրբեջանական քսենոֆոբիայի հիմնական թիրախ են դարձել արաբ տղամարդիկ, որոնց ադրբեջանական հասարակությունը մեղադրում է Բաքուն իրական հասարակաց տան վերածելու և ադրբեջանցի աղջիկների շրջանում մարմնավաճառության աճին նպաստելու մեջ:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս