Միջազգային

Գերմանացիների մեծամասնությունն ամաչում Է հանգստի ժամանակ հայրենակիցների անվայել պահվածքից

2 րոպեի ընթերցում

Գերմանացիների մեծամասնությունն ամաչում Է հանգստի ժամանակ հայրենակիցների անվայել պահվածքից
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի բնակիչներն ամաչում են հայրենակիցների համար, որոնք իրենց անպարկեշտ են պահում հանգստի ժամանակ: Ինչպես ցույց Է տվել YouGov սոցիոլոգիական ծառայության հարցումը, Գերմանիայի բնակիչների 81 տոկոսն անհարմար Է զգում, երբ հարկադրված Է տեսնել այլ գերմանացիների գռեհիկ պահվածքը: Նման դեպքերում ոչ մի ամոթ չի զգում հարցվածների 14 տոկոսը, 5 տոկոսը դժվարացել Է պատասխանել հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության մասնակիցներն ընդունել են, որ հանգստացողներն այնուամենայնիվ պետք Է բարոյական իրավունք ունենան արձակուրդի ժամանակ անել այն ամենն, ինչը թույլ Է տալիս թուլանալ: Այս տեսակետին Է հարցման մասնակիցների 90 տոկոսը: 1029 հարցվածների 8 տոկոսը համաձայն չԷ այդ պնդմանը:

Գերմանացիները տարեկան ավելի քան 60 միլիարդ եվրո են ծախսում ճանապարհորդությունների վրա: Արտասահմանում առավել մեծ ժողովրդականություն վայելող ուղղությունների թվում են Իսպանիան, Իտալիան եւ Ավստրիան: Նախկինում այս թոփ-5 ցուցակում անփոփոխ կերպով Թուրքիան Էր, բայց Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների սառեցումից հետո Թուրքիայի առողջավայրերի ժողովրդականությունը գերմանացիների մոտ նվազել Է:

Նաեւ Գերմանիայի բնակիչներն ակտիվորեն ճանապարհոդրություններ են կատարում ավտոմոբիլով՝ գիշերելով քեմպինգներում: Ամեն տարի հանգստի այս տեսակի օգտին ընտրություն Է կատարում Գերմանիայի 800 հազար բնակիչ: Գերմանացիների մեջ մեծ ժողովրդականություն են վայելում ծովային եւ գետային ճամփորդությունները: Գերմանիայի՝ նման ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունների ընդհանուր շրջանառությունը կազմում Է տարեկան ավելի քան 3 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում