Միջազգային

Ավելի քան 100 հազար ճապոնացիների հանձնարարվել Է տարհանվել «Նորու» թայֆունի պատճառով

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 100 հազար ճապոնացիների հանձնարարվել Է տարհանվել «Նորու» թայֆունի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կենտրոնական մասի մոտավորապես 102 հազար բնակիչների հանձնարարվել Է տարհանվել «Նորու» թայֆունով պայմանավորված հեղեղումների եւ սողանքների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին գրել են ճապոնական ԶԼՄ-ները:

Նշվում Է, որ նախազգուշացումը վերաբերում Է Հոնսյու կղզում Ֆուկուի, Սիգա եւ Իսակավա ճապոնական պրեֆեկտուրաներին:

Ներկայում հայտնի Է Կագոսիմա պրեֆեկտուրայում երկու զոհվածների մասին: Բացի այդ, տուժել Է ավելի քան 50 մարդ, նրանցից մեկն օրհասական վիճակում Է:

Տարերքի պատճառով չեղարկվել Է տեղի ավիաընկերությունների 65 չվերթ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում