Տարածաշրջանային

Վանում գտնվող հայկական եկեղեցու քարերն օգտագործվում են մզկիթ և այլ շինություններ կառուցելու նպատակով

1 րոպեի ընթերցում

Վանում գտնվող հայկական եկեղեցու քարերն օգտագործվում են մզկիթ և այլ շինություններ կառուցելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Վանի նահանգում գտնվող հայկական Վարագավանք եկեղեցու պատերը պարբերաբար քանդվում են:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Yeniozgurpolitika.org-ը:

Վանի նահանգի պատմական կառույցների և շրջակա միջավայրի պահպանությամբ զբաղվող միության նախագահ Ալի Քալչըքի փոխանցմամբ` Վարագավանքից քանդված քարերն օգտագործվում են մզկիթներ, գյուղական տարատեսակ շինություններ կառուցելու նպատակով:

Վարագավանքը գտնվում է ԱԱՎան քաղաքի հարավ-արևելքում Վարագա լեռան արևմտյան լանջին:

Վանքը կառուցվել է 7-րդ դարում Վանի արքեպիսկոպոսի համար ծառայել է, որպես նստավայր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում