Կատարը եւ Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատարը համատեղ զորավարժություններ Է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում Է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել Է Al-sharq կատարյան թերթը:

Նրա տեղեկատվությամբ, վարժանքները նպատակամղված են «կենսականորեն կարեւոր տնտեսական, ռազմավարական եւ ենթակառուցվածքային օբյեկտները» պաշտպանելու Կատարի բանակի պատրաստվածության ստուգմանը: Կատարում գործում Է թուրքական ռազմաբազա: Դրա դուրսբերումը այն պայմաններից մեկն Է, որոնք մի շարք արաբական երկրներ առաջադրել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ:

Քուվեյթը հանդես եկավ որպես հակամարտության լուծման միջնորդ: Ավելի ուշ արաբական երկրները վերջնագիր ներկայացրեցին Կատարին՝ նրան կոչ անելով տասնօրյա ժամկետում համաձայնել հարեւանների 13 պահանջների կատարմանը: Կատարն այդ մեղադրանքները հերքեց, բայց հայտարարեց երկխոսելու իր պատրաստակամության մասին:

Բացի Քուվեյթի Էմիրից, մի շարք երկրներ, այդ թվում՝ ոչ արաբական, իրենց օգնությունն են առաջարկել հակամարտության կարգավորման հարցում: Այսպես, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շրջագայություն Է կատարել Պարսից ծոցի երկրներ՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել Կատարի ճգնաժամի կարգավորման համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև

Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին Եվրոպական կենտրոնական բանկը կրկին բարձրացրել է տոկոսադրույքները

Ռուսաստանի 26 խոշոր օդանավակայաններում սահմանափակվել է օդանավերի վառելիքով լիցքավորումը

Թրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները

ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության համար օգտակար է որակել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև բանակցությունները

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

Սևանի մշակույթի պալատի դահլիճի վերանորոգման ու վերազինման ծրագիրն ավարտվել է

Ֆրանսիայի նախագահն ու ԵՀ ղեկավարն աճող սպառնալիքների ֆոնին կոչ են արել ամրապնդել եվրոպական տիեզերական ոլորտը

Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը