Լավրովը եւ Մոգերինին քննարկել են Սիրիան եւ Ուկրաինան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում ընթացող ԱՍԵԱՆ-ի համաժողովի շրջանակներում քննարկել են ՌԴ-ի եւ ԵՄ-ի հարաբերությունները, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 7-ին հայտնել Է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը:
«Քննարկվել են ՌԴ-ԵՄ հարաբերությունների եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերը, այդ թվում՝ սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները, Լիբիայի եւ Ուկրաինայի իրադրությունը»,-նշել Է նախարարությունում: Վերջին անգամ Լավրովը եւ Մոգերինին հանդիպել են հուլիսի սկզբին Բրյուսելում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: