Ստամբուլի հյուրանոցներն ավելի քան մեկ միլիարդ եվրոյի կորուստ են կրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Ստամբուլի հյուրանոցների հասույթն ավելի քան մեկ միլիարդ եվրոյով նվազել Է 2015 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 4-ին այս մասին հայտնել Է Ռուսաստանի տուրիստական գործարկուների ասոցիացիան:

Թուրքիայի այս քաղաքի հյուրանոցներում մեկ համարի եկամուտը 2016 թվականի հունվար – հունիսի 39,4 եվրոյից 2017 թվականի նույն ժամանակահատվածում նվազել Է մինչեւ 32,7 եվրո: Ըստ որում հյուրանոցների լիազբաղեցումը 49,2 տոկոսից ավելացել Է մինչեւ 53,3 տոկոս:

Նաեւ հայտնի Է դարձել, որ Ստամբուլի տեղավորման օբյեկտներում համարներն Էժանացել են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում միջին սակագինը կազմել Է 71,1 եվրո: 2016 թվականի հունվար – հունիսին համարի արժեքը կազմում Էր 86,2 եվրո:

Ստամբուլ տորիստական հոսքը փոքր-ինչ նվազել Է: Հունվարից մինչեւ հունիս ընկած ժամանակամիջոցում մեգապոլիսում Է եղել գրեթե 4,4 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 1,3 տոկոսով քիչ Է, քան 2016 թվականի նույն ժամանակահատվածում:

«Ցավոք, անվտանգության խնդիրները եւ այլ ռիսկեր նախկինի պես այն գործոններն են, որոնք ազդում են Ստամբուլի հյուրանոցների գնագոյացման վրա»,- հայտարարել Է Թուրքիայի հյուրանոցների ասոցիացիայի (TՆROB) նախագահ Թիմուր Բայընդըրը:

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին