Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը
1 րոպեի ընթերցում
![Եվրոպայի լիգայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մխիթարյանը, Պոգբան և Իբրահիմովիչը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/900857.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպաններ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիացի Պոլ Պոգբան և անգլիական ակումբի նախկին հարձակվող շվեդ Զլատան Իբրահիմովիչը հավակնում են դառնալ Եվրոպայի լիգայի 2016-2017 թթ. խաղարկության լավագույն խաղացող:«Արմենպրես»-իփոխանցմամբ,այդ մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի լիգայի եզրափակչում«Մանչեսթեր Յունայթեդ»-ն առավելության հասավ հոլանդական «Այաքս»-ի նկատմամբ 2:0 հաշվով: Այդ մրցավեճում երկրորդ գոլը հեղինակեց Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը մրցաշարի 11 խաղում խփել է 6 գոլ, Իբրահիմովիչը՝ 5, Պոգբան՝ 15 խաղում 3 գոլ:
Եվրոպայի լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը հայտնի կդառնա օգոստոսի 25-ին: