1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի հեռուստատեսության եղանակի կանխատեսման թողարկման ժամանակ վիթխարի որոր Է հայտնվել կադրում, ինչը շփոթմունքի մեջ Է գցել հաղորդավար Սառա Ջին Սթիվենսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է HuffPost հրատարակությունը: Միջադեպը տեղի Է ունեցել Breakfast Television ալիքի եթերում, որը գտնվում Է Վանկուվերում: Օդերեւութաբանական թողարկումն ուղիղ եթեր Է հեռարձակվել փողոցից, եւ խցիկին Է մոտեցել որորը:
Սթիվենսը փորձել Է շարունակել եթերը, բայց չի կարողացել զսպել ծիծաղը: «Սա այնպես Է ուշադրությունը շեղում»,- ասել Է նա: