Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտը ժամանակավոր ապաստան Է դարձել ԱՄՆ-ից գաղթածների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադական Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտը ժամանակավոր ապաստան Է դարձել ԱՄՆ-ից գաղթածների համար՝ ապաստան հայցողների ավելացող թվաքանակի ֆոնին, որոնք ժամանում են Կանադա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBC հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվութան համաձայն, մարզադաշտի ներսում տեղակայվել Է 100-ից մինչեւ 450 մահճակալ:
Ներգաղթյալներին մարզադաշտ են հասցրել օգոստոսի 2-ին: Օլիմպիական մարզադաշտի ներկայացուցիչը հայտնել Է, որ այն որպես գաղթականների տեղավորման վայր օգտագործելու խնդրանքը ստացվել Է հուլիսի 28-ին:
Հեռուստաալիքը նշում Է, որ ԱՄՆ-ից մեծացել Է գաղթականների հոսքը Կանադայի Քվեբեկի նահանգ: «Նախկինում մենք երբեք նման բան չենք տեսել»,-հայտարարել Է Ապաստան փնտրողների տարաբնակեցման եւ ինտեգրացման տարածաշրջանային ծրագրի (PRAIDA) ներկայացուցիչ Ֆրանսին Դյուպյուին: Նա նաեւ նշել Է, որ, իր գնահատումներով՝ 1174 ներգաղթյալներ Քվեբեկ են եկել հուլիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: