Միջազգային

Չինական մեծ պարսպի տակ արագընթացիկ երկաթուղի են կառուցելու

1 րոպեի ընթերցում

Չինական մեծ պարսպի տակ արագընթացիկ երկաթուղի են կառուցելու

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը 12 կիլոմետր երկարությամբ թունել Է կառուցում Չինական մեծ պարսպի տակ, որպեսզի արագընթացիկ երկաթուղի գցի Պեկինի եւ երկրի հյուսիսի Չզանցյակոու քաղաքի միջեւ՝ 2022 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերի կապակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է «Ժենմին ժիբաո» թերթը, նախագիծը կսահմանի տեղադիրքի խորության նոր համաշխարհային ռեկորդ (432 մետր) եւ կդառնա ամենաերկար երկաթուղային թունելն Ասիայում:

Գնացքները կկարողանան այդ հատվածում զարգացնել ժամում մինչեւ 350 կիլոմետր արագություն: Թունելի կառուցումը թույլ կտա Պեկինի եւ Չժանցզյակոուի միջեւ ճանապարհի ժամանակը երեք ժամից կրճատել մինչեւ մեկ ժամ:

24-րդ Ձմեռային Օլիմպիադան տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 4-ից մինչեւ 20-ը Պեկինում, Յանցզինում եւ Չժանցզյակոուում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում