Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ուսուցիչների ընդունելություն հայերեն, անգլերեն, ռուսերեն, մաթեմատիկա, ֆիզիկա, կենսաբանություն, քիմիա, աշխարհագրություն, հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, ինֆորմատիկա առարկաների դասավանդման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմորդները պետք է ծանոթ լինեն ուսուցման ժամանակակից մեթոդներին, մշտապես հետևեն արտերկրում ու Հայաստանում դրանց զարգացման միտումներին, ուսումնական գործընթացում հանդես բերեն ստեղծագործական և նորարար մոտեցումներ:

Վարժարանում ուսուցումը կազմակերպվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ մշակված ծրագրով։ Պարտականություններն են առարկայի դասավանդումն ու ուսումնաօժանդակ միջոցառումների կազմակերպումը: Դիմողներից պահանջվում է մանկավարժական բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,սովորողների հետ աշխատելու նվազագույնը մեկ տարվա փորձ,հայերենի, ռուսերենի և աշխատանքային անգլերենի լավ իմացություն, համակարգչային հմտություններ (MS Office, Internet),կազմակերպչական,միջանձնային և հաղորդակցման գերազանց հմտություններ, Թեկնածուները պետք է montemelkonyan@mil.amէլ. հասցեին ուղարկեն.ինքնակենսագրություն (CV) Adobe PDF կամ MS Word ձևաչափով,նամակ-հիմնավորում «Ինչո՞ւ եմ ուզում Մոնթե Մելքոնյան վարժարանում դառնալ ուսուցիչ» թեմայով ( մեկ համակարգչային էջի սահմաններում), դասավանդման, դասարանի հետ աշխատանքի սեփական մոտեցումների ու առաջնահերթությունների հակիրճ նկարագրություն (նշված ձևաչափերից որևէ մեկով` MS Word, Power Point, Adobe PDF, Flash, Video և այլ ձևաչափերով):

Փաստաթղթերն անհրաժեշտ է ուղարկել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն: Նամակի բովանդակության տողում նշել պաշտոնի անունը՝Teacher_Subject(Subject բառի փոխարեն գրել դասավանդվելիք առարկայի անվանումը, օրինակ՝ English, Physics և այլն)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2017թ. օգոստոսի14-ը։ Աշխատանքը Դիլիջան քաղաքում է։Աշխատանքի սկիզբը` 2017թ. սեպտեմբերի 1։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 077-87-12-70 հեռախոսահամարով:

Հայերեն

Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Այս հաղթանակը մեզ համար շատ արժեքավոր է. Մանուել Տուլիպա

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական․ Երևանում մեծ հանդիսավորությամբ նշվեց Բաստիլի գրավման օրը

Թրամփը պատմել է Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու որոշումից հրաժարվելու պատճառի մասին

Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը

Փրկարարները զարգացնում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Կինոն բռնեց իմ ձեռքն ու կյանքիս ընկերը դարձավ. «Ոսկե ծիրան»-ի շրջանակում կինոռեժիսոր Մարկ Քազընսը հանդիպեց երկրպագուների հետ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա. Վուչիչ