Տարածաշրջանային

Ուկրաինացի օդաչուի շնորհիվ թուրքական ավիաընկերության վնասված օդանավը հերոսական վայրէջք է կատարել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինացի օդաչուի շնորհիվ թուրքական ավիաընկերության վնասված օդանավը հերոսական վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական Atlas Global ավիաընկերության ինքնաթիռը, որը Ստամբուլում հորդառատ անձրևի և խոշոր կարկուտի տակ է հայտնվել, ուկրաինացի օդաչու Ալեքսանդր Ակոպովի շնորհիվ հերոսական վայրէջք է կատարել Աթաթուրքի օդանավակայանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կարկուտի հետևանքով մեծ վնաս էր կրել ինքնաթիռի քթամասը, կոտրվել էին դիմապակիները, վնասվել էր ավտոպիլոտը: Օդաչուին հաջողվել է նստեցնել ինքնաթիռը կողքի պատուհանից նայելու շնորհիվ:

Ինքնաթիռի վայրէջքից հետո օդաչուին ծափահարել է ողջ օդանավակայանը: Մյուս ինքնաթիռների օդաչուները դրոշակներ են բարձրացրել և մոտեցել են օդաչուին՝ սեղմելով նրա ձեռքը:

Ինքնաթիռում եղել է 121 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Սոցիալական ցանցերում օդաչուի ազգանունից դատելով ենթադրություններ են անում, որ նա հայ է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում