Տարածաշրջանային

Ստամբուլը կաթվածահար է եղել հորդառատ անձրևների ու ուժեղ քամու պատճառով

1 րոպեի ընթերցում

Ստամբուլը կաթվածահար է եղել հորդառատ անձրևների ու ուժեղ քամու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում հուլիսի 27-ից սկսված հորդառատ անձրևները, կարկուտն ու ուժեղ քամին կաթվածահար են արել կյանքը քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով տուժածների թիվը հասել է տասի:

Բոսֆորի թունելն աշխատում է սահմանափակումներով: Քաղաքի երկու օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով 15 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել՝ ուղղվելով պահեստային օդանավակայաններ:

Ուժեղ քամու հետևանքով շուռ են եկել 200 ծառեր, պոկվել է տների տանիքները, տարմվայների լարերը:

Օդերևութաբանները հայտնում են, որ հնարավոր է անձրևի և քամու ուժգնացում:

Հուլիսի 18-ին ևս Ստամբուլում ուժեղ անձրևներ էին գրանցվել: Վերջին տարիների ընթացքում ամենաուժեղը համարվող տեղումները հեղեղել էին մետրոյի մի քանի կայարան, քաղաքի տարբեր հատվածներում ավտոմեքենաները խրվել էին ջրի մեջ: Ստամբուլի որոշ շրջաններում անձրևաջրերը հեղեղել էին բնակելի տների առաջին հարկերը, ինչի հետևանքով մի խումբ քաղաքացիներ մնացել էին տանը արգելափակված:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում