ԱՄՆ-ն հորդորել է Թուրքիային ազատել ձերբակալված լրագրողներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված մնալ Թուրքիայում կառավարությանը քննադատող անհատների հետապնդումների և ձերբակալումների փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը:

Նա մասնավորապես անդրադարձել է ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողների դեմ հարուցված դատական գործին՝ նշելով, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը մոտիկից հետևում է դատավարության ընթացքին: «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիայի կառավարությանը՝ հարգել ու ապահովել խոսքի, արդար դատավարության ազատությունը, մարդու մյուս իրավունքները և հիմնարար ազատությունները, ինչպես նաև ազատ արձակել լրագրողներին և մյուսներին, ովքեր երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կալանքի տակ են առնվել»,- ասել է Նոյերթը:

«Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ գործողություններ են սկսվել 2016 թվականի հոկտեմբերից: Պարբերականի 17 աշխատակից մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորման անդամ չլինելով հանդերձ այդ խմբավորմանն աջակցելու», «հանցախմբի անդամ լինելու» մեջ: Մեղադրյալների համար պահանջվում է 7.5-ից մինչև 43 տարվա ազատազրկում:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին