Սևանա լիճը կարող է հետաքրքիր լինել սուզորդների համար էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էքստրեմալ տուրիզմը զարգացնելու ներուժ կա Սևանում ՝ շնորհիվ լճի առանձնահատկության, ստորջրյա տեսարժան վայերի ու հարստության: Բարձր լեռնային լճերն այսօր հետաքրքրում են շատ սուզորդների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասացին Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնողները:

«Սևանը բարձր լեռնային ու քաղցրահամ լիճ է, ինչն արդեն մեծ տարբերություն է: Կան շատ սուզորդներ, որոնց հետաքրքիր է սուզվել բարձր լեռնային լճերում: Հայաստանում կան նաև այլ բարձր լեռնային լճեր: Տեսարժան վայրերի առումով ևս Սևանում մեծ ներուժ կա, օրինակ՝ գանգրահեր ժայռերը»,-ասացՍտորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի փոխնախագահ Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ ստորջրյա բուսական աշխարհը ևս յուրահատուկ է, կան նաև կորացած, տարբեր չափերի հետաքրքիր քարային բլոկներ, որոնք գեղեցիկ լանդշաֆտ են ստեղծում: Գեղեցիկ են ավազային հատակը, աղբյուրներից դուրս եկող պղպջակները, ինչպես նաև սնկաձև ժայռերը:

Կենտրոնի հիմնադիր Ստեփան Կոջայանի խոսքով՝ իրենք փորձում են ամեն տարի նոր վայրեր ուսումնասիրել, հայտնաբերել սուզվելու նոր ու հետաքրքիր տեղեր: «Օրեր առաջ ցանկացողներին հրավիրել էինք նաև սուզումների՝ մարդկանց այս սպորտաձևին ծանոթացնելու նպատակով: Ըստ պահանջարկի՝ մենք կազմակերպում ենք սուզումը»,-ասաց նա:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ