Մշակույթ

Դենիել Քրեյգը համաձայնել է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը նոր ֆիլմերում. Daily Star

2 րոպեի ընթերցում

Դենիել Քրեյգը համաձայնել է մարմնավորել Ջեյմս Բոնդի կերպարը նոր ֆիլմերում. Daily Star

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդից անանուն աղբյուրը հայտնել է, որ բրիտանացի դերասան Դենիել Քրեյգը, ով 007 գործակալի մասին պատմող Ջեյմս Բոնդի վերջին երկու ֆիլմերում մարմնավորել էր գլխավոր հերոսին, ստորագրել է 47 մլն ֆունտ ստերլինգ արժեցող պայմանագիրը՝ համաձայնելով նկարահանվել «բոնդիանա»-ի հաջորդ երկու մասերում: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Daily Star-ը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Քրեյգը հրաժարվել է 68 մլն ֆունտ ստերլինգից կրկին 007 գործակալի մասին պատմող ֆիլմերում նկարահանվելու համար:

Չնայած պաշտոնապես չի հաստատվել Քրեյգի մասնակցությունը նոր ֆիլմերի նկարահանումներին, սակայն բրիտանական պարբերականի աղբյուրը ասել է, որ «հարցն արդեն փակված է»:

Հաղորդվում է նաև, որ նոր ֆիլմի պրոդյուսերը մտադիր է սաունդթրեքի համար դիմել Ադելին, ով ավելի վաղ «բոնդիանա»-ի մասերից մեկում կատարել է «Skyfall» երգը:

Քրեյգը մարմնավորել էր 007 գործակալի կերպարը «բոնդիանա»-ի վերջին երկու ֆիլմերում:

Բրիտանացի 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր՝ 25-րդ ֆիլմը կինոթատրոնների էկրան կբարձրանա 2019 թվականին: Կինոժապավենը, որը դեռևս չունի անվանում, կինոթատրոններում կհայտնվի նոյեմբերի 8-ին: Դեռևս հայտնի չէ, թե ով է լինելու 007 գործակալի դերում: Metro-Goldwyn-Mayer և Eon Productions կինոընկերությունները տեղեկացրել են, որ նոր ֆիլմի մասին մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: «Բոնդիանա»-ի սցենարիստներն են Նիլ Պերվիսը և Ռոբերտ Ուեյդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում