Հասարակական

Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է

2 րոպեի ընթերցում

Շիրակի թեմի առաջնորդը Պոլսո Հայոց պատրիարքի թեկնածուների շարքում է

ԳՅՈՒՄՐԻ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2017թ-ի դեկտեմբերին, և արդեն նշվում է 8-9 թեկնածուի անուն՝ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, Արամ արքեպիսկոպոսԱթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Սեպուհ արքեպիսկոպոսՉուլջյանը, Խաժակ արքեպիսկոպոսՊարսամյանը, Սեւան արքեպիսկոպոսՂարիբյանը, Նավասարդ արքեպիսկոպոսԿճոյանը: Սպասվող պատրիարքական ընտրությունների հավանական թեկնածուների շարքում է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Ցանկացած եպիսկոպոս ցանկացած աթոռի թեկնածու է: Թուրքիայի պարագայում այդ թեկնածուների շրջանակը մի քիչ նեղ է, քանի որ պետք է այնտեղ արմատներ ունենաս՝ կա՛մ ինքդ ծնված պետք է լինես, կա՛մ հայրդ: Իմ պարագայում հայրս է: Թեկնածուների ցանկը կա, այդ ցանկից բոլորն էլ կարող են ընտրվել: Այնպես չէ, որ եթե թեկնածու ենք, ուրեմն անպայման կընտրվենք: Այս պահին 9 թեկնածու կա, 9-ից մեկը կընտրվի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Խոսելով Պոլսո Պատրիարքության դժվարությունների մասին՝ թեմակալ առաջնորդը փաստեց՝ դժվարություններ կան: «Ոչ մի տեղ էլ հեշտ չէ, այնտեղ էլ իր յուրահատուկ դժվարությունները կան, բայց եթե ընտրվեմ, կծառայեմ»,-հավելեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում