Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,21 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում Խաչատրյանների ընտանիքում 11-րդ երեխան է ծնվել: Լիլիթ Խաչատրյանը հուլիսի 21-ին լույս աշխարհ է բերել իր 11-րդ երեխային: 35 տարեկան կինը ծննդաբերել է Գյումրու ծննդատուն ՓԲԸ-ում: Նորածինը՝ Դավիթը, ծնվել է 3 կգ 600 գրամ քաշով՝ բնական եղանակով: Տանը փոքրիկ Դավիթին արդեն սպասում են 5 քույր եւ 5 եղբայր, ավագն աղջիկ է՝ 17 տարեկան: Ընտանիքի հայրն արհեստավոր է՝ բնակարանների վերանորոգմամբ ու կահույքագործությամբ է զբաղվում:

Խաչատրյաններին առաջինը շնորհավորելու համար Գյումրու ծննդատուն ՓԲԸ էր եկել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: «Սա ցույց է տալիս, որ երկրի նկատմամբ մարդիկ վստահություն ունեն: Եթե վստահություն չի լինում, փորձում են 1 կամ 2 երեխայով բավարարվել»,- նշեց մարզպետը՝ նշելով, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո պատրաստ է ընդունելու կնոջը՝ լսելու ընտանիքի խնդիրները:«Սա աշխատանքային շաբաթվա ամենահաճելի ավարտն է ու իրավ ամենաուրախ լուրն է: Ժողովրդագրական վիճակը բավական ցածր է, մարդիկ թե՛ ժամանակի թելադրանքով, և թե՛ սոցիալական խնդիրներով պայմանավորված ձեռնպահ են մնում շատ երեխաներ ունենալուց ու նման դեպքերը բացառություն են, բայց Աստված տա այս դեպքերը դառնան օրինաչափություն»,-լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց Արթուր Խաչատրյանը:

Մայրն «Արմենպրես»-ի հետ զրույցում խնդիրներից չդժգոհեց՝ ասելով ամեն մի երեխա իր «ղսմաթն» ունի: Բնակվում են քարով սարքած տնակում՝ 4 սենյակ, թեև ժամանակին կառավարությունը բնակարան տվել է, բայց 13 անդամ ունեցող ընտանիքն ամբողջ կազմով չի կարող բնակվել 3 սենյականոց բնակարանում: «Խորհուրդ կտամ բոլոր մայրերին շատ երեխաներ ունենալ: Ճիշտ է դժվարություններ կան, բայց ամեն դժվարություն պետք է հաղթահարել»,-նշեց մայրը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն English

Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

ՆԳ փոխնախարարի մասնակցությամբ քննարկվել են աղետների ռիսկի կառավարման հարցեր

Էջմիածնի Զվարթնոց թաղամասից դեպի Մարգարա տանող ճանապարհի շինաշխատանքները կմեկնարկեն գարնանը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը