Ստեփանակերտում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակվում է «Ազատամարտիկների այգու» կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի և Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է «Ազատամարտիկների այգի», ծանոթացել շուրջ 2 հա զբաղեցնող հանգստի գոտու կառուցման աշխատանքների ընթացքին: Այգին կառուցվում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի շրջանակում: Նախագծերի վրա Երևանի քաղաքապետին ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ այգու ձևավորումը կառանձնանա ճարտարապետական և տեղանքի ինքնատիպ լուծումներով, շատրվանային համալիրներով ու ծառուղիներով: Կկառուցվի նաև ամֆիթատրոն՝ ներկայացումներ և միջոցառումներ կազմակերպելու համար: Միաժամանակ, այգու տարածքով կապահովվի հետիոտնի կապը Ստեփանակերտի Թումանյան փողոցից դեպի դպրոց, մարզադաշտ և հրապարակ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առանձնակի կարևորելով «Ազատամարտիկների այգու» կառուցումը` պատասխանատուները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին նախաձեռնության ու ծրագիրը հետևողականորեն կյանքի կոչելու համար՝ նկատելով, որ հանգստի այս գոտին կդառնա հայկական երկու մայրաքաղաքների միջև ձևավորված արդյունավետ համագործակցության հերթական խորհրդանիշներից մեկը: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ համոզմունք է հայտնել, որ այգին հարմարավետ ու սիրված հանգստի վայր կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ Արցախի մայրաքաղաքի հյուրերի համար:

Հայերեն Русский

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»

Գրիպի սեզոնին ընդառաջ. համաճարակային իրավիճակ, պատվաստումներ և կանխարգելում

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի առաջին նիստին քննարկվել են մի շարք համայնքային հարցեր

Հայաստանն անհամբերությամբ սպասում է Թուրքիայի հետ սահմանի և երկաթուղային կապի բացմանը. Փաշինյան

COP17 Week Dilijan․ Դիլիջանը մեկ շաբաթով կդառնա կենսաբազմազանության և կայուն զարգացման օրակարգի տեղական հարթակ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

Ռոդրիգեսը «պատմական» է որակել Թրամփի հետ իր առաջին հանդիպումը

Սևանում շարունակվում են Հայաստանի Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները