Թուրքիան Գերմանիային նախազգուշացրել է Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության մարմինները Համբուրգում տեղի ունեցած G-20 գագաթնաժողովից առաջ Գերմանիայի ոստիկանության դաշնային վարչություն են ուղարկել գրություն, որում տեղեկացրել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հնարավոր հարձակման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ գագաթնաժողովից առաջ գերմանական ոստիկանությունը ստացել է նամակ, որում նշվել է, թե «գերմանացի ոստիկանի համազգեստով մարդիկ կարող են հարձակում իրականացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա»: Բացի այդ, նախազգուշացման մեջ եղել է պոտենցիալ հարձակվողի անունը: Die Welt-ի տվյալներով՝ խոսքը եղել է նախկին թուրք ոստիկանի մասին:

Ի պատասխան պարբերականի ուղարկած հարցման՝ գերմանական ոստիկանությունը հաստատել է նման ծանուցում ստանալու փաստը՝ նշելով, սակայն, որ իրենք բացառել են նմանօրինակ հարձակման հնարավորությունը:

G-20 գագաթնաժողովը տեղի է ունեցել Համբուրգում՝ հուլիսի 7-8-ը: Գագաթնաժողովն ուղղեկցվել է անկարգությունների մեծ ալիքով: Երկու օրերի ընթացքում ոստիկանությունը ակտիվիստներին ցրելու համար օգտագործել է ջրցաններ և արցունքաբեր գազ:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին