Հասարակական

ՀՀ մարզերում 60 հազար աշխատատեղ կստեղծվի մինչև 2025 թվականը

2 րոպեի ընթերցում

ՀՀ մարզերում 60 հազար աշխատատեղ կստեղծվի մինչև 2025 թվականը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մարզերում մինչև 2025 թվականը պետք է բացված լինի մոտ 60 հազար աշխատատեղ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ջանքերի համախմբում՝ ռազմավարական նպատակների, ռեգիոնալ և տեղական դերակատարների ակտիվացման համար» տարածքային զարգացման համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Այսօրմենք հասել ենք միելակետային վիճակի, երբ երկիրը կանգնած է տարածքային անհամաչափությունը հավասարեցնելու, տարածքների մրցունակությունը բարձրացնելու, մարզերում աշխատատեղեր ստեղծելու և բնականաբար եկամուտ և ավելացված արժեք ապահովելու առաջ։ ՀՀ զարգացման 2016-2025 թթ. ռազմավարությունը հստակորեն արտացոլում է, թե մենք ինչ նպատակներ ունենք և ինչին պիտի հասնենք 2025 թվականին: Դա գործնական մի փաստաթուղթ է, համաձայն որի` մենք 2025 թվականին երկրում պետք է ունենանք յուրաքանչյուր տարածքի համար բավականին մեծ ՀՆԱ»,- նշեց Դավիթ Լոքյանը։

Նրա խոսքով` Հայաստանի ամենաաղքատ տարածքները չպետք է պակաս ՀՆԱունենան հանրապետության միջինը 70 տոկոսից և մարզերում պետք է ապահովել շուրջ 60 հազար աշխատատեղ։ Նախատեսվում է 10 տոկոսի չափով մեծացնել ոչ ֆորմալ գյուղատնտեսական ձեռնարկությունների թիվը և շատացնել երկրում մարդկային կապիտալի հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում