Պաշտոնական

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 18-ին այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի: Խորհրդարանականները հանդիպել են հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ քննարկել վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ պատվիրակության անդամները ներկայացրել են իրենց տեսակետները: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ համայնքի դերը երկու բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման, հայապահպանության եւ ազգային արժեքների պահպանման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի շիրմաքարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում