Հասարակական

Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը կայուն աճ է արձանագրում. զեկույց

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը կայուն աճ է արձանագրում. զեկույց

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը կայուն աճ է արձանագրում և բարձր է համաշխարհային միջինից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին նշված է 2017 թվականի Հայաստանի ազգային մրցունակության զեկույցում:

«Հայաստանում կյանքի սպասվող տևողությունը, որն աշխարհում կենսամակարդակի չափման ուղղակի ցուցանիշներից է, բարձր է համաշխարհային միջինից: Փոքրածավալ, բայց շարունակական բարելավումների շնորհիվ Հայաստանում կյանքի տևողությունը գերազանցում է 74 տարին` սկսած այս տասնամյակի սկզբից: 2015 թվականի տվյալներով` այն կազմում է 74.8 տարի»,- ասված է զեկույցում:

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գնահատականների` ակնկալվում է, որ երկարաժամկետ կտրվածքով Հայաստանում կյանքի տևողությունն աճի միտում կունենա: Այսպիսով, դարավերջին աշխատանքային տարիքի բնակչության (15-64) համամասնությունը կնվազի` ներկայիս 69%-ից հասնելով շուրջ 57%-ի:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում