Քաղաքականություն

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

 Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հայ-ռուսական հարաբերությունների ամենացավալի կողմն է: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլուցիա» հաղորդման եթերում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այդ խնդիրը՝ հայ-ռուսական բարեկամության, հայ-ռուսական ռազմական համագործակցության, ընդհանրապես՝ մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցն իմ կարծիքով ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ՝ կան հանգամանքներ, և միգուցե այդ հանգամանքները մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ լուրջ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այն ժամանակ կարելի է մեղադրել։ Իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն մենք դա պետք է համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հաղորդավարի դիտարկմանը ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու կամ նվազեցնելու վերաբերյալ դիտարկումներին, ապա Նախագահը նշել է, որ «դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, դրանք ծայրահեղ բարդ իրավիճակ կարող են ստեղծել»։

«Երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում, որպեսզի վերանայենք-բարելավենք․Թուրքիայի հե՞տ, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորն գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա այնտեղ։ Թե՞ ուղղակի բոլորի հետ մենք թշնամանում ենք, կամ բոլորին ասում ենք՝ դուք Ադրբեջանին օգնում եք, և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ»,-հավելեց ՀՀ Նախագահը։

Նա շեշտեց, որ Հայաստանը վարում է համաչափ արտաքին քաղաքականություն՝ ունենալով մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։

Նախագահ Սարգսյանը անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հայտարարություններին` նշելով, որ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին:

«ՀԱՊԿ-ը և նրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան (2003-2017թթ. - խմբ.) անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ն ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև, այնուհանդերձ, նրանք ունեն դիրքորոշում, որ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են, պաշտպանական բանակն է և ոչ թե հայկական բանակը»,- ասել է Սերժ Սարգսյանն` արձագանքելով հաղորդավարի այն դիտարկմանը, թե թյուրընկալում կա, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ունեն որոշակի սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ և ոչ միշտ են արձագանքում հակառակորդի կողմից ձեռնարկվող սադրանքներին:

Նախագահի գնահատմամբ, որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի կողմից ընդունված փաստաթղթերը, հայտարարությունները:

«Անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով, խնդրում եմ, վերցրեք և նայեք, թե ինչպիսիս բանաձև է ընդունել այդ գագաթաժողովը: Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է: Ես շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է: Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբևէ հայտարարություն չի արել, որը կարող է հակասել Հայաստանի շահերին»,-նշել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ու Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Քաղաքականություն

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ և նրա հետ եղբայրական հարաբերություններով. Օվերչուկ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

Քաղաքականություն

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ընտրել իր անվտանգության և պաշտպանության գործընկերներին. ԵՄ խոսնակ

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

Քաղաքականություն

ԱՄՆ-ը շարունակում է ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում. Մեթյու Միլլեր

ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների և քաղաքական երկխոսության զարգացման հարցերի

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ վարչապետն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

Արտաքին քաղաքականություն

Թրամփը խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը և կանխել երրորդ համաշխարհային պատերազմը

Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Արտաքին քաղաքականություն

Բահրեյնը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

Քաղաքականություն

Հակոբ Արշակյանն ու Ուան Յենլին կարևորել են Հայաստանի և Չինաստանի միջև հնարավոր ուղիղ օդային չվերթների գործարկումը

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

Քաղաքականություն

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Պաղեստինը ճանաչելու Հայաստանի քայլը որակել է խիզախ որոշում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում