Հուրգադայում հանցագործին վնասազերծել են ՀՀ վիրավոր քաղաքացու օժանդակությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.

«Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում։ Ցուցաբերվում է բուժօգնություն։ Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ»:

Ավելի վաղ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ չարագործի հարձակման արդյունքում վիրավորվել է ՀՀ երկու քաղաքացի:

Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են:

Չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք: Անհայտ անձը մուտք է գործել զբոսաշրջային համալիր և սկսել անկանոն կերպով դանակով հարվածներ հասցնել այնտեղ առկա մարդկանց:

Միաժամանակ, երկրի ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ հարձակման արդյունքում տուժել է վեց մարդ, նրանք հոսպիտալացվել են, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Հայտնի է, որ հանցագործը հյուրանոց է մուտք գործել ծովի կողմից: Նա հարձակվել է տարբեր ազգությունների կանանց վրա:

Հայերեն العربية English Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ