Տնտեսություն

Լիբանանից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը տպավորված է հայկական հյուրասիրությամբ

2 րոպեի ընթերցում

Լիբանանից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը տպավորված է հայկական հյուրասիրությամբ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանից Հայաստան ժամանած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը տպավորված է հայկական հյուրասիրությամբ և ընդունելությամբ: Նրանց ճանապարհորդությունը շարունակվում է, 7-օրյա այցի ընթացքում կլինեն Գառնիում, Գեղարդում, Էջմիածնում, Խոր Վիրապում ու կբացահայտեն Հայաստանն իր ողջ ներկապնակով:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն ամիսներ առաջ նամակ է ստանում, որտեղ լիբանանյան մի ընկերություն ծրագրում է հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբ բերել Հայաստան, որպեսզի վերջիններս սեփական փորձով բացահայտեն Հայաստանը և խնդրում են կոմիտեից աջակցություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, կոմիտեն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի քաղաքապետարանին հյուրերին հարմարավետ տրանսպորտ տրամադրելու համար։

38 հոգուց բաղկացած հաշմանդամություն ունեցող զբոսաշրջիկների խումբը հիացած է հայկական ընդունելությամբ։ Կոմիտեն որոշեց անձամբ հանդիպել և շփվել հյուրերի հետ:

Նրանք շատ տպավորված էին, հյուրերն ընդգծել են տեղի հայերի ուշադրությունը, հոգատարությունը: Զբոսաշրջիկներից ոմանք հետաքրքրված են հայկական կոնյակով և գինիով: Անհամբերությամբ սպասում են այցելությանն Արարատ կոնյակի գործարան: Հյուրերը ընդգծել են նաև Հայաստանում անվտանգության հարցը` ասելով, որ իրենց շատ ապահով են զգում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում