Հասարակական

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը

1 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզպետ նշանակվեց Աշոտ Սիմոնյանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կառավարությունը հաստատեց Արագածոտնի մարզպետի պաշտոնում ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ղեկավար Աշոտ Սիմոնյանին նշանակելու որոշումը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ,ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Սիմոնյանին և նշեց.«Ձեր գործառույթները, մեր ակնկալիքները գիտեք: Տարածքային կառավարման ոլորտում շատ բան ենք նախատեսել, որ սկզբունքորեն պետք է փոխենք, այնպես որ Ձեզ հաջողություն ենք ցանկանում»:

Կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր ՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանը, ով պաշտոնը ստանձնել էր 2016թ. մարտին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում