Գաբրիել Գյոզալյանն ազատվեց Արագածոտնի մարզպետի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբՀՅԴ-ական Գաբրիել Գյոզալյանն ազատվեցԱրագածոտնի մարզպետի պաշտոնից: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն:
Կառավարության նիստի օրակարգում է Արագածոտնի մարզպետի պաշտոնում Աշոտ Սիմոնյանին նշանակելու հարցը:
Ավելի վաղ ՀՅԴ-ականները հայտարարել էին, որ Գյոզալյանին փոխարինելու որոշումը պայմանավորված է ավելի երիտասարդ կադրին պաշտոնավարելու հնարավորություն տալու հանգամանքով: Որոշ ժամանակ առաջ նույն պատճառաբանությամբ ՀՅԴ-ն որոշել էր փոխարինել նաև Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: Նրա փոխարեն մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը: