Մշակույթ

«Բելինդան» ֆիլմ է  համարձակության, սիրո, կյանքի մասին

3 րոպեի ընթերցում

«Բելինդան» ֆիլմ է  համարձակության, սիրո, կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված է ռեժիսոր Մարի Դյումոռայի «Բելինդա» կինոնկարը: Այն անդրադառնում է Բելինդայի կյանքին, նրա հույզերին, ապրումներին, ցանկություններին ու երազանքներին: Ժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ռեժիսորը:

«Կարծում եմ, որ Երևանի հանդիսատեսի ու երիտասարդ ռեժիսորների համար «Ոսկե ծիրան»-ը կարևոր փառատոն է, որի ընթացքում ռեժիսորները կարողանում են կիսել իրենց փորձառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց ֆրանսիացի ռեժիսոր Մարի Դյումոռան:

Ռեժիսորն ասաց, որ ֆիլմը պատմում է Բելինդա անունով աղջկա մասին, որն աղքատության մեջ է ապրում: «Մենք նրան նկարել ենք ինը տարեկանից ու ճանապարհորդում ենք այդ կենսուրախ աղջկա հետ մինչ նա կդառնա քսաներեք տարեկան: Ֆիլմում ներկայացված են այն խնդիրները, որոնց աղջիկը բախվում է մանկատանը: Նա դերասանուհի չէ, բայց կերպար է, որի միջոցով կարողացա խոսել բոլոր աղջիկների անունից` ներկայացնելով համամարդկային խնդիրները»,-ընդգծեց նա:

9-ամյա Բելինդային դժվար է վախեցնել: Նա սիրում է կյանքը, ձյունը, սահքը սառույցի վրա, այն մանկատունը, որտեղ ապրում են ինքն ու քույրը, իսկ քրոջը ամենից շատ է սիրում: Տեսուչները նրանց բաժանում են, և նորից միասին լինելու համար քույրերը գիշերով փախչում են անտառներով: 15-ամյա Բելինդան ապրում է մոր հետ և մտադիր է դառնալ քրոջ որդու` Նիկոլայի կնքամայրը: 23-ամյա Բելինդան հիմա հոր`Ֆրանցի հետ է ապրում:Առաջվա պես շրջազգեստներ է սիրում, բարձրակրունկ կոշիկներ և մազերը ծոծրակին հավաքել: Բայց ամենից շատ Թիերիին է սիրում, նրա կապույտ աչքերն ու Վոգեզների շրջանում ապրողի առոգանությունը: Բելինդան գալիս էբանտից արձակված Թիերիին դիմավորելու: Նրանք ուզում են ամուսնանալ, որպեսզի իրենց ոչինչչբաժանի նորից, բայց...

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում