ՀՀ ԱԺ խորհրդի անդամները հաստատել են Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 11-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Քննարկվել է «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նախագծով կարգավորվում են միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության հետ կապված հարաբերությունները՝ նպատակ ունենալով ապահովելու պատվիրակությունների գործունեության արդյունավետությունը: Ամրագրվել է պատվիրակության անդամների անձնական պատասխանատվության խնդիրը, թվարկվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խարսխվի խորհրդարանական պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը: Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ՀՀ ԱԺ որոշմամբ միջխորհրդարանական կապերի, խորհրդարանական դիվանագիտության իրականացման համատեքստում օժտված լինելով համապատասխան գործառույթներով, որոշակի դերակատարություն է ստանձնում այդ աշխատանքների համակարգման հարցում, ինչը եւ ամրագրված է փաստաթղթում:

Քննարկումների արդյունքում ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը հաստատվել է:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Այնուհետեւ քննարկվել է «Ազգային ժողովի բարեկամական խմբեր ստեղծելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը եւս ներկայացրել է Արմեն Աշոտյանը: Նշվել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում, առաջարկվել է 58 բարեկամական խմբերին ավելացնել եւս մեկը՝ Հայաստան-Հորդանան բարեկամական խումբը:

ՀՀ ԱԺ խորհրդի անդամները քննարկումների արդյունքում հաստատել են վերոնշյալ նախագիծը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը:

Հայերեն Русский

Ըմբիշ Սուրեն Աղաջանյանն աշխարհի առաջնությունից մեծ սպասելիքներ ունի

Ըմբիշ Կարեն Ասլանյանը դրական է տրամադրված աշխարհի առաջնությունից առաջ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան