«Բիրմայական պատմությունների ժողովածու» ֆիլմը պատմում է բանաստեղծ Մաուն Աուն Փուինի ապրումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ընդգրկված «Բիրմայական պատմությունների ժողովածու» կինոնկարում ներառված պատմություններն ու բանաստեղծությունները ծավալվում են երկրի ժամանակակից ամենահայտնի և այլախոհ բանաստեղծ Մաուն Աուն Փուինի շուրջ: Ֆիլմի մասին հուլիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ռեժիսորները:

«Տարիներ առաջ ենք առաջին անգամ գնացել Բիրմա: Ես ուզում էի այնտեղ կինո նկարել, սակայն Բիրման փակ երկիր է, բայց մեզ տրվեց նման հնարավորություն, և մենք ընտրեցինք համեմատաբար ապահով թեմա` կանգ առնելով պոեզիայի վրա, որը Բիրմայում զարգացած է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Պետր Լոմը:

Նա ընդգծեց, որ կինոնկարը ստեղծելիս իրենց համար պարզ դարձավ, որ բռնապետական երկրում ապրող մարդիկ, այնուամենայնիվ, կարողանում են գոյատևել ու արվեստով զբաղվել:

Կորինե վան Էգերաաթի խոսքով` իրենք Բիրմայում դասավանդում էին ուսանողներին ու սովորեցնում կինո ստեղծելու գաղտնիքները:

«Այդ ժամանակ ստեղծվեց Բիրմայում մարդու իրավունքների մասին կինոփառատոնը: Երբ կազմակերպչին ասացինք, որ բանաստեղծներին ենք ցանկանում անդրադառնալ մեր ֆիլմում, նա մեզ ուղղորդեց` ասելով, որ հստակ գիտի, թե ով է մեզ անհրաժեշտ: Այդպես ծանոթացանք Մաուն Աուն Փուինի հետ, ով մեզ շատ դուր եկավ»,-ասաց նա:

Կորինե վան Էգերաաթը հավելեց, որ ժապավենում մասնավոր տեղեկությունները շատ քիչ են, և իրենք հատուկ են այդպես արել: «Փորձել ենք ճնշման տակ գտնվող մարդկանց հավաքական կերպար ներկայացնել, կերպար, որն ուժեղ է ու չի հանձնվում»,- ընդգծեց ռեժիսորը:

Պոեզիան խիստ տարածված է Բիրմայում, մի երկրում, որը դուրս է եկել երկարամյա բռնապետության ճիրաններից ու մեկուսացումից: Անցյալում պոեզիան բռնակալությանը դիմադրելու միջոց էր, այդ երկրում այսօր ավելի շատ առցանց պոետներ կան, քան բլոգերներ: Ֆիլմում պատմություններն ու բանաստեղծությունները ծավալվում են երկրի այժմյան ամենահայտնի և այլախոհ կենդանի բանաստեղծի` Մաուն Աուն Փուինի շուրջ, որը սպասում է վաղուց կորցրած իր որդու տարագրությունից վերադարձին:

«Ոսկե ծիրան»փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի

ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելովաշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում