Միջազգային

Պուտինը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարը

1 րոպեի ընթերցում

Պուտինը և Թրամփը քննարկել են Ուկրաինայի, Սիրիայի իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպմանը քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում առկա իրավիճակը, ահաբեկչության դեմ պայքարին և կիբերանվտանգությանը վերաբերող հարցեր:

«Ես շատ երկարատև զրույց ունեցա Միացյալ Նահանգների նախագահի հետ: Կուտակվել են բազմաթիվ հարցեր. այնտեղ և Ուկրաինան է, և Սիրիան, և այլ խնդիրներ, որոշ երկկողմ հարցեր: Մենք կրկին վերադարձանք ահաբեկչության դեմ պայքարին, կիբերանվտանգությանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ասել է Պուտինը՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ զրույցում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում